Երուսաղեմում ավտոբուսի վրա կրակ բացած տղամարդը ձերբակալվել է
Համաշխարհային ՄամուլԵրուսաղեմում ավտոբուսի վրա կրակած տղամարդը ձերբակալվել է, հայտնում է Times of Israel-ը։ Ինչպես հայտնի է, հրաձգության արդյուքնում՝ յոթ մարդ էր վիրավորվել։
Կասկածյալը՝ Արևելյան Երուսաղեմի բնակիչ, 26-ամյա Ամիր Սիդավին, ինքնուրույն հանձնվել է և իր հետ բերել ատրճանակ, որով, հավանաբար, կրակ է բացել ավտոբուսի վրա, հայտնել են ոստիկանությունից։ Բացի այդ, նա իր հետ դանակ է ունեցել, որը թողել է տաքսիի մեջ, որով ժամանել է ոստիկանություն։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Երուսաղեմի Հին քաղաքի Լացի պատի մոտ կրակել են ավտոբուսի վրա։ Յոթ մարդ վիրավորվել է, նրանցից երկուսի վիճակը ծանր է։ Վիրավորների թվում, ըստ լրատվամիջոցների, հղի կին է եղել։ Նա նստած է եղել ավտոբուսի մոտ գտնվող ավտոմեքենայի մեջ։ Կինը ծննդաբերել է։ Նորածինը ծանր, բայց կայուն վիճակում է։
Հարձակվողը կրակ է բացել այն բանից հետո, երբ ուղևորները սկսել են նստել ավտոբուս, ապա փախել է դեպքի վայրից: