Պուտինը շնորհավորել է Պակիստանին
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 14-ին շնորհավորել է Պակիստանի ղեկավար Արիֆ Ալվիին և երկրի վարչապետին՝ երկրի անկախության 75-ամյա տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։
«Հարգելի պարոն նախագահ, հարգելի պարոն վարչապետ, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Պակիստանի անկախության 75-րդ տարեդարձի կապակցությամբ»,- իր ուղերձում ասել է Պուտինը։
Ռուսաստանի պետության ղեկավարի խոսքով՝ Պակիստանը կարողացել է զգալի հաջողությունների հասնել տնտեսական ու սոցիալական զարգացման մեջ։
«Մեր երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Ռուսաստանն ու Պակիստանն ակտիվորեն համագործակցում են երկկողմանի հիմունքներով»,- նշել է Պուտինը։
Պուտինի խոսքով՝ ապագայում հնարավոր կլինի ավելի զարգացնել ռուս-պակիստանյան կառուցողական կապերի ողջ շրջանակը։