Կլիչկոն կբաժանվի իր կնոջից. Կիևի քաղաքապետն անձամբ է հայտնել լուրը
ԱշխարհԿիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ բաժանվելու է իր կնոջից՝ Նատալյայից:
«Վաղուց գաղտնիք չէ, որ մենք երկար տարիներ ապրում ենք իրարից առանձին՝ ոչ միայն տարբեր քաղաքներում, այլև՝ տարբեր երկրներում: Երկար տարիներ, նշանակում է՝ տարբեր հետաքրքրություններ, տարբեր կյանք: Եվ մենք որոշել ենք պաշտոնապես բաժանվել», - պատմել է Կլիչկոն ուկրաինական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ:
Նա նաև նշել է, որ ապահարզանը երկու կողմերի ցանկությունն է:
Կլիչկոն ամուսնացած է 1996 թվականից. Նատալյա Կլիչկոյի հետ համատեղ կյանքում ունեցել է երեք զավակ, 2 որդի և մեկ դուստր: