Խորապես վշտացած ենք Երևանում տեղի ունեցած հզոր պայթյունի կապակցությամբ. Պապուաշվիլի
ՎրաստանՎրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին արձագանքել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած պայթյունին:
«Խորապես վշտացած ենք Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի կապակցությամբ: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու ընկերներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր վիրավորներին»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Պապուաշվիլին:
Հիշեցնենք, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունը տեղի է ունեցել կիրակի օրը՝ օգոստոսի 14-ին, ժամը 13:23-ին. պիրոտեխնիկայի պահեստում հրդեհ է բռնկվել, որից հետո պայթյուն է որոտացել:
Նշենք, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս (ԱԳՆ) արձագանքել է Երևանում տեղի ունեցած պայթյունին և համերաշխություն հայտնել զոհերի հարազատներին։