Գյումրիի 50-ամյա բնակչի խուզարկությամբ թմրանյութ է հայտնաբերվել
ԻրավունքՕգոստոսի 10-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Շիրակի մարզային վարչությունների գործընկերների հետ, Գյումրիի Բաղրամյան փողոցում հայտնաբերեցին և, թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալեցին 50-ամյա մի տղամարդու։
Ոստիկանության Մուշի բաժնում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին կանեփանման բույսեր և մոտ 13 գրամ չորացված, մանրացված զանգված։
52-ամյա գյումրեցին ներկայացվել է քննչական ստորաբաժանում։
Կատարվում է նախաքննություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)