Ռուսաստանը շահագրգռված է այլ երկրների հետ զորավարժություններ անցկացնելու. Պուտին
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է այլ երկրների հետ համատեղ զորավարժություններով, և իրենք հրավիրել է գործընկերներին մասնակցելու «Բանակ-2022» ֆորումին, գրում է Ռիա Նովոստին։
«Մենք մեր դաշնակիցներին և գործընկերներին հրավիրում ենք մասնակցելու համատեղ հրամանատարաշտաբային և այլ տեսակի զորավարժություններին»,- ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը մեծ հեռանկարներ է տեսնում օտարերկրյա զինվորականների պատրաստման հարցում։ «Մենք կշարունակենք եռանդով աշխատել այս ուղղությամբ»,- ասել է ՌԴ նախագահը։