Ռուսաստանը գնահատում է, որ իր դաշնակիցները երես չեն թեքում. Պուտին
Համաշխարհային ՄամուլՌուսաստանը բարձր է գնահատում իր դաշնակիցներին և համախոհներին տարբեր մայրցամաքներում, ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը «Բանակ-2022» ֆորումում։
«Սրանք պետություններ են, որոնք երես չեն թեքում, այսպես կոչված, հեգեմոնների առաջ, նրանց առաջնորդները իսկական տղամարդկային բնավորություն են ցուցաբերում»,- ասել է նա։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ այս պետություններն ընտրում են զարգացման ինքնիշխան, անկախ ուղի, ցանկանում են հավաքականորեն լուծել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության խնդիրները՝ միջազգային իրավունքի, փոխադարձ պատասխանատվության և միմյանց շահերի հիման վրա։ «Նրանք այսպիսով նպաստում են բազմաբևեռ աշխարհի պաշտպանությանը»,- հավելել է նա։