Հնդկաստանում տոնում են անկախության 75-րդ տարեադարձը. Մոդին դիմել է ժողովրդին
ԱշխարհԱռաջիկա 25 տարիներին Հնդկաստանը կդառնա զարգացած պետություն. խոստացել է այդ երկրի վարչապետ Նարենդրա Մոդին՝ Հնդկաստանի անկախության 75-րդ տարեդարձի առթիվ ունեցած իր ելույթում, հայտնում է Ինտերֆաքս-ը:
«Հնդկաստանը առաջնորդվելու է ինքնուրույնության իդեալներով և միջազգային գործընկերության ոգով, որպեսզի կատարելության հասնի գիտության ու տեխնոլոգիաների մեջ, ստեղծի արդյունաբերություն և ապահովի բավարար էներգետիկ անվտանգություն»,-հայտարարել է Մոդին:
Հնդկաստանի վարչապետը երիտասարդությանը կոչ է արել իրենց կյանքի առաջիկա 25 տարի նվիրել երկրի զարգացմանը և համատեղ աշխատել հանուն ամբողջ մարդկության զարգացման: Նրա խոսքով, հենց դրանում է Հնդկաստանի ուժը:
Հաջորդ քառորդ դարը, ըստ Մոդիի, պետք է կենտրոնանալ Հնդկաստանի զարգացման, նրա ժառանգությամբ հպարտանալու, ուժի և միասնակության, ինչպես նաև ստրկության հետքերի վերացման վրա: