Մեծ Բրիտանիայում տագնապի դեղին աստիճան է սահմանել
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայությունը վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարել ջերմային ալիքից հետո գրեթե ողջ երկրում սպասվող հորդառատ անձրեւների պատճառով, կա ջրհեղեղի վտանգ, գրում է Ռիա Նովոստին։
«Ուժեղ ամպրոպները շարժվում են դեպի արևելք Մեծ Բրիտանիայի տարածքով, ամպրոպի մասին նախազգուշացումը տարածվում է ողջ Մեծ Բրիտանիայում», - գրել է գործակալությունը Twitter-ում: Օդերևութաբանները նախազգուշացրել են ջրհեղեղի, կայծակի հարվածների, կարկուտի կամ քամու ուժգնացման հավանականության մասին: Բացի այդ, օդերևութաբանական ծառայության ներկայացուցիչը նախօրեին Telegraph թերթին ասել է, որ շոգից և երաշտից հետո գետինը չի կարողանա արագ կլանել խոնավությունը, ինչը կհանգեցնի մակերեսի վրա ջրային հոսքերի առաջացման։ Արդյունքում՝ որոշ շրջաններում ջրհեղեղի վտանգը զգալիորեն մեծանում է։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու