Արամ MP3-ն չեղարկել է իր համերգը
ԱյլԵրգիչ Արամ MP3-ն չեղարկել է «Մեցցո» ակումբում կայանալիք իր համերգը։ Այս մասին նա հայտնել է Ինստագրամի իր էջի Stories բաժնում:
«Այսօր, ինչպես գիտեք, պետք է տեղի ունենար իմ համերգը։ Բայց, հայտնի պատճառներից ելնելով, ես չեղարկում եմ այսօրվա համերգը եւ տեղափոխում եմ անհայտ ժամկետով։ Այս պահին միակ ցանկությունս, որպեսզի որքան հնարավոր է քիչ կորուստներ լինեն։ Դեռ կան մարդիկ, որոնք փլատակների տակ են գտնվում»,– ասել է Արամը։
Տեսաուղերձում նա բոլորին հորդորել է աղոթել, որպեսզի անհետ կորածները շուտ և ողջ հայտնաբերվեն։