Փայտե զուգարանում նստած կինն ընկել է գնացքի տակ և մահացել
ԱյլՌԴ Սվերդլովսկի մարզում տեղի 49-ամյա բնակչուհին մահացել է գնացքի անիվների տակ, երբ գնացել է դրսում գտնվող զուգարան։ Այս մասին հայտնում է Baza Telegram-յան ալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել Ասբեստում «Ուրալասբեստ» գործարանի Ֆաբրիկա 6 կայարանում 2022 թվականի օգոստոսի 13-ին։ Ձեռնարկության ներքին երկաթուղային գծերով շարժվում էր դիզելային լոկոմոտիվ՝ 21 դատարկ վագոններով։ Վերջին գնացքը ռելսերից դուրս է եկել և ընկել բանվորների համար նախատեսված փայտե զուգարանի վրա։
Այդ պահին գործարանի կշռողը գտնվում էր շինության ներսում։ Ստացած վնասվածքներից կինը տեղում մահացել է։ Միջադեպը հետաքննվում է։