Էմիլիա Քլարկն իր հետ մեկ սելֆիի համար երկրպագուներից մինչև 150 ֆունտ է պահանջում
ԱյլԴերասանուհի Էմիլիա Քլարկը գումար է պահանջում լուսանկարների և երկրպագուների հետ կարճ զրույցների համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Էմիլիա Քլարկն այլևս փողոցում սելֆի չի անի իր երկրպագուների հետ։ Այնուամենայնիվ, «Գահերի խաղի» աստղը դեռևս թույլ է տալիս երկրպագուներին լուսանկարվել իր հետ միջոցառումների ժամանակ: Սակայն նման ծառայության համար նա խնդրում է 150 ֆունտ` իր հետ յուրաքանչյուր կադրի համար։
Նրանք, ովքեր ցանկանում են լիարժեք հանդիպում ունենալ, պետք է վճարեն 400 ֆունտ: Այս տարբերակը ներառում է ոչ միայն նկարահանումներ, այլեւ կարճ զրույց դերասանուհու հետ։
Էմիլիա Քլարկը միակը չէ, ով գումար է խնդրում աստղի հետ նկարների համար։ «Շերլոկի» աստղ Բենեդիկտ Քամբերբեթչը 2017 թվականի միջոցառումների ժամանակ երկրպագուների հետ 3000 լուսանկարի համար 240 000 ֆունտ էր վաստակել: