Քննարկում՝ Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության և քաղաքական հետապնդումների մասին. Սուրենյանց Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանում Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան Ալեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հերթական տիտղոսն է նվաճել ՏԻՄ ընտրությունների պատճառով մաթեմատիկայի միասնական քննությունը կանցկացվի հոկտեմբերի 27-ին ԵՄ-ն ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի գործի վերաբերյալ բարձրացված հարցերը Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները կմասնակցե՞ն Երևանում կայանալիք COP17-ին․ ՀՀ ԱԳՆ-ն կրկին խուսափել է հստակ պատասխանից Հնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր «Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄ 

Սուրմալու առևտրի կենտրոնում նախորդ տարվա հրդեհի գործով եզրակացությունը նոր է ստացվել. ում են փորձում փրկել. «Ժողովուրդ»

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ անցած տարի՝ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով փորձագիտական եզրակացությունը մեկ ամիս առաջ է միայն ստացել ՀՀ քննչական կոմիտեն:

Մասնագիտական եզրակացությամբ հաստատվել է, որ առեւտրի կենտրոնի ղեկավարությունը չի պահպանել անվտանգության կանոնները: Իսկ ի՞նչ է եղել քննության ընթացքում։ Առեւտրի կենտրոնի աշխատակիցների պատմելով՝ իրենցից շատերին հրավիրել են հարցաքննության, եւ իրենք ղեկավարության դեմ որեւէ բան չեն խոսել՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, առավելապես՝ իրենց բիզնեսը վտանգի տակ չդնելու համար:

Ասել է թե՝ աշխատակիցները վախեցել են դուրս գալ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Զախարյան նախկին պատգամավորի դեմ: Մեզ հասած տվյալների համաձայն՝ նախորդ տարվա հրդեհից տուժած մի քանի տնտեսվարողներ են միայն պահանջատեր եղել իրենց իրավունքների հարցում: Նրանք քննիչին ասել են, որ ոչ մեկի դեմ ոչինչ չունեն, այլ իրենց կրած վնասի օրինական պահանջատերն են եւ լինելու են մինչեւ վերջ: Նրանց մեծ մասը մինչ օրս որեւէ տեսակի փոխհատուցում չի ստացել:

Ավելին՝ մեզ հասած հասած լուրերի համաձայն՝ մի քանի տնտեսվարողներ անցած տարի լքել են «Սուրմալու» առեւտրի կենտրոնը՝ հենց իրենց անվտանգությունը չպահպանելու հիմնավորմամբ: Նույնիսկ դրանից հետո Զախարյանները հետեւություններ չեն արել, անվտանգության որեւէ նորմ չեն պահպանել, էլեկտրական մի լարից մի քանի տասնյակ խանութներ են սնուցել, ծանրաբեռնել լարերը, ծառայության որեւէ տեսակի բարելավում չեն արել, անգամ քաղաքակիրթ զուգարաններ չեն սարքել խանութներում աշխատող ձեռներեցների համար:

Ինչեւէ, օգոստոսի 14-ի պայթյունից եւ հաջորդած հրդեհից մեկ ամիս առաջ Քննչական կոմիտեն նոր է կարողացել ստանալ նախորդ տարի տեղի ունեցած հրդեհի բռնկման եզրակացությունը: Փորձաքննությունների ՊՈԱԿ-ը եւս անհասկանալի դանդաղկոտություն է դրսեւորել եւ շարժվել Զախարյանների շահը սպասարկելու ուղղությամբ եւ միայն օրերս գրանցված հրդեհից առաջ է տվել եզրակացությունը՝ հիմնավորմամբ, որ առեւտրի կենտրոնի ղեկավարությունը չի պահպանլ անվտանգության կաննոները: Արդեն պոտենցիալ պատժվողների ցանկն էլ է հայտնի:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Տիգրան Մուրադյանի վարույթում գտնվող գործով առաջիկայում առեւտրի կենտրոնի տնօրենն ու անվտանգության աշխատակիցը մեղադրյալի աթոռին կնստեն, ասել է թե՝ առեւտրի կենտրոնի սեփականատեր Զախարյանների փոխարեն կլինեն այս պատմության քավության նոխազները: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե իր ստացած տեղեկությունները պարզելու նպատակով:

Ի պատասխան՝ մեզ հայտնեցին. ««Սուրմալու» առեւտրի կենտրոնում նախորդ տարի բռնկված հրդեհի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հիշյալ առեւտրի կենտրոնում չեն պահպանվել հակահրդեհային անվտանգության մի շարք նորմեր: Նախաքննությունը շարունակվում է»:

Ի՞նչ է ստացվում. 1 տարի 3,5 ամիս է անցել, սակայն ՀՀ քննչական կոմիտեն, որ ղեկավար է փոխել, դեռ քննում է ու քննում հրդեհի գործը: Չպատժված հանցագործությունը ծնեց նոր, ավելի աղետաբեր հանցանք:

Ամբողջությամբ հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկում՝ Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության և քաղաքական հետապնդումների մասին. ՍուրենյանցՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասինՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումԼուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանԱլեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հերթական տիտղոսն է նվաճելՏԻՄ ընտրությունների պատճառով մաթեմատիկայի միասնական քննությունը կանցկացվի հոկտեմբերի 27-ինԼիոնից Ստամբուլ թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվելԵՄ-ն ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի գործի վերաբերյալ բարձրացված հարցերըՓաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը հանդիպել ենԹուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները կմասնակցե՞ն Երևանում կայանալիք COP17-ին․ ՀՀ ԱԳՆ-ն կրկին խուսափել է հստակ պատասխանիցՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր«Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄԱրտաշատում «ՎԱՆ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել էՊեսկովը նշել է, որ Պուտինի և Թրամփի միջև հանդիպման մասին դեռևս համաձայնություն չկաԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետՄԱԿ-ը հրապարակել է վերջին 11 տարիների ընթացքում մահացած և անհետ կորած երեխա-միգրանտների թիվըՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասինՀունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիրներՀայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրըՈւկրաինան Ուիթքոֆին և Քուշներին հրավիրել է Եվրոպայում կայանալիք հանդիպմանCOP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամՊեսկովը նշել է, որ Թրամփը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համարՖիդանը կներկայացնի Թուրքիան հոկտեմբերի 15-ին Բաքվում կայանալիք CICA գագաթնաժողովումՇուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններումՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավորԻՀՊԿ. Կոնտեյներային նավը խորտակվել է Հորմուզի նեղուցում«Մարզաբնակներն են մեղավոր Երևանի խցանումների համա՞ր». Գառնիկ Դանիելյանը՝ Սուրեն Գրիգորյանի առաջարկի մասինՔննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղիների վերակառուցման նախագծերըԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համարՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել էԵրևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը՝ COP17 համաժողովին ընդառաջEl Mundo. Մադրիդը չի բացառում Ռաբատի պատասխանը թագավորի՝ Սեուտա և Մելիլյա կատարած այցի պատճառովԱրտառոց դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրաՖրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի պատճառով փակվել է մոտ 200 դպրոցԴատախազությունը Աղվան Վարդանյանից պահանջում է բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 մլն դրամՀայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենաԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի հուշարձանները. Օգտակար ապուշ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ ԹրամփինԼեհաստանը հայտարարել է տարեկան ավելի քան 1 միլիոն արկերի արտադրության անհրաժեշտության մասինՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԹրամփը հրապարակել է տեսանյութ, որտեղ նա կռվում և գրկախառնվում է վագրի հետ (տեսանյութ)«Ռուսական երկաթուղիների» կոնցեսիայի պահպանման հարցը ՀՀ կառավարության հետ չի քննարկվել․ ԲելոզյորովՎաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը և կհանդիպի Արարատ Միրզոյանի հետԱդեկվադի գրասենյակ են եկել խուզարկության. Կոնստանտին Տեր-ՆակալյանՀնդկաստանի արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները մնում են անփոփոխԶելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC«Օդաչու Պիկասոն» նկարել է Էդվարդ Մունկի «Ճիչը»՝ Միացյալ Նահանգների երկնքումՆարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում հայ աշակերտների հետ քննարկել է Հայաստան–ԱՄՆ կապերի ամրապնդումըԷգեյան ավիաընկերության ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել ուղևորներից մեկի ինքնազգացողության պատճառովԶանզիբարի նախագահը ժամանել է Երևան
Ամենադիտված