Աղավնոյի, Բերձորի հանձնումը օրինաչափություն է, քանի որ ՀՀ-ում իշխանության եկան անհայրենիքներ․ Հայրիկյան
Քաղաքական
Աղավնոյի, Բերձորի, Սուսի ճակատագիրը շարունակում է մտահոգել հասարակական-քաղաքական լայն շրջանակներին։ Արցախյան այդ բնակավայրերի մոտալուտ հանձնումը Ադրբեջանին շատերը համարում են ցավալի կորուստ, ավելի իրատեսները՝ օրինաչափություն։
«Աղավնոյի, Բերձորի և մյուս տարածքների հանձնումը օրինաչափություն է, քանի որ Հայաստանում 4 տարի առաջ իշխանության եկան անկապ, անհայրենիք մարդիկ, որոնք ավելի վտանգավոր են, քան նախկինում ԱԱԾ-ի գործակալները»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ընդգծեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով, ի դեպ, 30 տարի առաջ եղել է այդ տարածաշրջանում բնակավայրեր հիմնադրելու նախաձեռնողներից մեկը, այնուհետ՝ նշանակվել այնտեղի պարետ։
Փորձառու գործիչը հիշեցրեց, որ այս վտանգավոր ու դավադիր սցենարը կանխելու համար ինքը տարիներ առաջ հանդես է եկել Հայաստանի ու Արցախի անվտանգության վերաբերյալ հատուկ առաջարկությամբ։
Ինչ վերաբերում է Աղավնոյում հանրային ինքնապաշտպանություն իրականացնող մարդկանց գործողություններին, դրանց արդյունավետությանը կամ վտանգավորությանը, Պարույր Հայրիկյանն ասաց հետևյալը․
«Մարդկանց այդ քայլը բնական է, այն ինչ-որ առումով ինքնապաշտպանական, ինքնամխիթարական փորձ է։ Բայց հուսահատ այդ քայլերը չեն կարող որևէ արդյունք տալ։ Որևէ գործողության արդյունավետություն կարող են ապահովել միայն ազգային կառույցներն ու լիազոր մարմինները»։
Զրուցեց՝ Արա Ալոյանը


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան