40 մլն եվրոն Մխիթարյանի համար ընդհանրապես գումար չէ. Սերգեյ Պալկին
Սփյուռք
Դոնեցկի «Շախտյորի» գործադիր տնօրեն Սերգեյ Պալկինն անդրադարձել է Հենրիկ Մխիթարյանի «Զենիթ» տեղափոխվելու լուրերին և ասել, որ «Զենիթի» ղեկավարությունը հեռախոսազրույցի ժամանակ պարզապես հետաքրքրվել է Մխիթարյանով։ Գործադիր տնօրենը նշել է նաև, որ Հենրիկը երբեք չի ասել, որ ցանկություն ունի տեղափոխվել «Զենիթ»։
«Շախտյորը» պատրաստ է ցանկացած ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում բանակցություններ վարել։ Իհարկե, մենք չենք ցանկանում բաժանվել Մխիթարյանից, սակայն հանարավոր է, որ վաղը որևէ ակումբ առաջարկի 40 մլն եվրո։
Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ Մխիթարյանին պատրաստ եք բաց թողնել 40 մլն եվրոյի դիմաց հարցին Պալկինը պատասխանել է.
– Ես դա որպես օրինակ ասացի: Հաշվի առնելով այն հանգամաանքը, թե «Զենիթն» ինչ գնումներով է ձեռք բերում ֆուտբոլիստների՝ 40մլն եվրոն Մխիթարյանի համար ընդհանրապես գումար չէ. մեջբերում է «Спорт день за днем»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան