Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները Փաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասին Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում 

Ստորագրվել է ՀՀ և ՌԴ մինչև 2020թ. Երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագիրը

Տնտեսություն

ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը։ Նախքան ընդլայնված կազմով նիստի մեկնարկը, տեղի է ունեցել հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությունների նեղ կազմով հանդիպումը:

Ողջունելով նիստի մասնակիցներին` ՀՀ վարչապետը նախ շնորհավորել է Մաքսիմ Սոկոլովին հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Տիգրան Սարգսյանը նշել է, որ հանձնաժողովի առջև մեծ պատասխանատվություն է ծառացած՝ պահպանելու երկկողմ համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման այն մեծ ներուժը, որը ստեղծվել է երկարատև համատեղ աշխատանքների արդյունքում:

«Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը և համագործակցությունը նորովի կխթանի երկու ժողովուրդների և պետությունների ռազմավարական հարաբերությունների զարգացմանը: Մեր երկրների միջև տնտեսական համագործակցությունը Հայաստանի տնտեսության համար ունի համակարգային նշանակություն և լոկոմոտիվ է հանդիսանում մեր երկրի տնտեսական զարգացման գործում: Այդ համատեքստում, մենք մեծապես կարևորում ենք հանձնաժողովի աշխատանքը և հետագայում էլ պատրաստ ենք ներդնել բոլոր ջանքերը նրա արդյունավետ աշխատանքի համար»,- ասել է վարչապետը:

Ընդգծելով հայ-ռուսական տնտեսական կապերում արձանագրված աճը՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23 տոկոսով և կազմել 880 մլն դոլար: Ռուսաստանից Հայաստան ներկրումների ծավալը նույն ժամանակահատվածում աճել է 17 տոկոսով՝ կազմելով 640 մլն դոլար:

Վարչապետի խոսքով՝ հատուկ ուշադրության է արժանի ռուսական շուկա հայկական ապրանքների և ծառայությունների արտահանման աճը. 2012-ի առաջին ութ ամիսների ընթացքում 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 50 տոկոսով և կազմել 168 մլն դոլար: «Սա Հայաստանի առկա տնտեսական աճի կարևոր գործոններից մեկն է»,- ասել է կառավարության ղեկավարը:

Ինչ վերաբերում է երկկողմ համատեղ ծրագրերի իրականացմանը՝ վարչապետն ընդգծել է ռուսական «Սիտրոնիկս» ընկերությանը պատկանող «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի և Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳՀԻ) տարածքներում ազատ տնտեսական գոտիների գործունեության ուղղությամբ տարվող աշխատանքներում արձանագրված առաջընթացը: Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ այս ծրագրերը բարձր տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության առաջատար գործոններից մեկն է: «Այս ծրագրերը կարող են վերածվել երկկողմ տնտեսական համագործակցության հիմնական բաղադրիչի և, վստահ եմ, կուրվագծեն հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հետագա ուղղությունները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը ևս գոհունակություն է հայտնել հանձնաժողովի աշխատանքներից: «Ցանկանում եմ ընդգծել, որ հանձնաժողովի շրջանակում մենք կարողանում ենք հասնել փոխհամաձայնության անվերապահորեն բոլոր հարցերում, ինչը մեծապես նպաստում է երկկողմ տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում համագործակցության հետագա զարգացմանը: Կարծում եմ դրա հիմքը երկկողմ փոխշահավետ տնտեսական շահերի հիման վրա ստեղծված հայ-ռուսական դարավոր բարեկամությունն է»,- ասել է Մաքսիմ Սոկոլովը:

Նիստի մասնակիցները քննարկել և որոշումներ են ընդունել տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի` 2011 թ-ին կայացած 13-րդ նիստի արձանագրության կատարման ընթացքի, երկկողմ իրավապայմանագրային դաշտի և առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, հումանիտար ոլորտներում ծավալված համագործակցության մասին:

Նիստի ավարտին Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի միջև մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագիրը, ինչպես նաև տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի արձանագրությունը։

Վարչապետ Սարգսյանը կարևորել է երկկողմ երկարաժամկետ համագործակցության ծրագրի ստորագրումը՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման գործում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջ
Ամենադիտված