Սիրիահայերի խնդիրների մասին խոսել է Քուվեյթի դեսպանը
Սփյուռք
Հոկտեմբերի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին: Կողմերը մտքեր փոխանակեցին Սիրիայում ծավալվող իրադարձությունների և մասնավորապես Հայաստանում ապաստանած սիրահայերի խնդիրների վերաբերյալ: ՀՀ սփյուռքի նախարարը դեսպանին ներկայացրեց այն բոլոր ծրագրերն ու միջոցառումները, կառավարության որոշումների և օրենսդրական փոփոխությունները, որոնք ձեռնարկվել են մինչ օրս Հայաստանում սիրիահայերի կեցության պայամանները բարելավելու, որոշակի տուրքերից ու տույժերից ազատելու ուղղությամբ:
Դեսպանը պատրաստակամություն հայտնեց սիրիահայերին առնչվող խնդիրները զեկուցել իր երկրի ղեկավարությանը, այնուհետև սահմանել համագործակցության տարբերակներ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան