ԱՄՀ-ն կանխատեսում է համաշխարհային տնտեսության խորը անկում
Տնտեսություն
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) վերանայել է համաշխարհային տնտեսության` իր կանխատեսումները և հայտնել, որ համաշխարհային տնտեսությանը գլոբալ անկում է սպասվում: Նման եզրահանգման պատճառ են դարձել եվրագոտու պարտքային ճգնաժամը և ԱՄՆ-ի ֆինանսական համակարգի վերակնգնման դանդաղ տեմպերը:
Ընդհանուր առմամբ 2012թ.-ին համաշխարհային տնտեսությունն աճել է 3.3%-ով, որը 2009թ.-ից այս կողմ ամենացածր ցուցանիշն է: ԱՄՀ-ի մասնագետները նշում են, որ 2013թ.-ին համաշխարհային տնտեսության աճի տեմպերը չեն գերազանցի 3.9%-ը:
Հիմնվելով ԱՄՆ-ի հայտնած տվյալների վրա` ԱՄՀ-ի վերլուծաբանները հաստատում են, որ համաշխարհային տնտեսության աճի տեմպերի հետագա դանդաղեցման լուրջ ռիսկեր կան: Խոսելով տնտեսության վերականգնման հետագային մասին խոսելիս վերլուծաբաններն ասում են, որ պետք է շեշտը դնել համաշխարհային տնտեսության մեջ կարևոր օղակ հանդիսացող երկրների տնտեսությունների վերականգնման վրա: Բացի այդ ԱՄՆ-ի և ԵՄ-ի երկրների տնտեսական ծանր վիճակի հետ համատեղ վատացել են նաև Չինաստանի և Բրազիլիայի տնտեսությունները:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի