Ռուսաստանը կլսի արևմտյան երկրներին, երբ նրանք պատրաստ լինեն երկխոսության. Լավրով
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է լսել հարաբերությունները բարելավելու արևմտյան երկրների առաջարկները, երբ նրանք պատրաստ լինեն երկխոսության։ Այս մասին դիվանագետն ասել է МГИМО-ի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նախ, մեր արևմտյան թևի այս հիստերիան պետք է անցնի, նրանք դեռ հեռու են դրանից, թեև հնչեղ ձայները սկսում են ճեղքել ռուսաֆոբների երգչախումբը», - ասել է նախարարը: Նա ընդգծել է, որ այս «հիստերիայի» անցնելուց հետո Ռուսաստանը պատրաստ կլինի խոսել։
Նույն ելույթի ժամանակ Լավրովն ասել է, որ արեւմտյան երկրներին չի հաջողվի թուլացնել Ռուսաստանը, ինչպես նախկինում դա ոչ մեկին չի հաջողվել։