Հոգեթերապևտը հայտնել է քաղցրավենիքից կախվածության հիմնական պատճառները
Ժամանց
Օրգանիզմը կարող է քաղցրավենիք պահանջել հաճույքի հորմոնի՝ սերոտոնինի բացակայության պատճառով, Lenta.Ru-ին ասել է հոգեթերապևտ Օլգա Բագրին։
Քաղցր բան ուտելու ցանկությունը կարող է առաջանալ հոգեբանական պատճառներով։ Եթե մարդն իրեն դժբախտ և միայնակ է զգում, ուշադրության պակաս ունի կամ սթրես ու հուզական լարվածություն է ապրում, ապա այդ խնդիրները հաճախ փորձում են լուծել քաղցրավենիքով։
«Մեխանիզմն այս դեպքում պարզ է՝ օրգանիզմը քաղցրավենիք է տենչում, քանի որ այն մեծացնում է սերոտոնին հորմոնի արտադրությունը՝ բնական հակադեպրեսանտ, որը լավացնում է տրամադրությունը, հանգստացնում, մեղմում է վախերը», - բացատրել է փորձագետը։
Արյան մեջ չափազանց բարձր շաքարի պարունակությունը նաև քաղցրավենիքի հանդեպ հակում է առաջացնում, որի դեպքում պետք է դիմել էնդոկրինոլոգի՝ շաքարախտի առաջացման վտանգը վերացնելու համար։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան