ՆԱՏՕ-ն հեռացրել է Թուրքիային ուղղված իր շնորհավորանքը՝ Հունաստանի բողոքի պատճառով
ԹուրքիաՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի գլխավոր շտաբը իր սոցկայքերից հեռացրել է Թուրքիային ուղղված շնորհավորանքը՝ 1922 թ. Հունաստանի նկատմամբ տարած հաղթանակի առթիվ՝ Աթենքի բողոքից հետո:
ՆԱՏՕ-ում Հունաստանի ներկայացուցիչը բողոքի նոտա էր ուղել դաշինքի գծավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին և հայտարարել, որ այդ շնորհավորանքն անտեղի ու անընդունելի է, գրում է հունական AMNA գործակալությունը:
Օգոստոսի 30-ին Իզմիրում տեղակայված ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի շտաբի թվիթերյան միկրոբլոգում գրառում էր արվել ի նշանավորումն Թուրքիայի անկախության 100-ամյակի: