Լուկաշենկոն ցուցադրել է «առաջին բելառուսական» համակարգիչը (տեսանյութ)
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի Հանրապետության պալատում անցկացված բաց դասի ընթացքում ներկայացրել է «բելառուսական առաջին համակարգիչը»:
Նրա խոսքով, նոթբուքը, որն ինքը ցուցադրել է հանդիսատեսին, ստեղծվել է բելառուսական «Հորիզոն» գործարանում:
«Անկեղծ ասած, այս համակարգչի մոտ 12% բելառուսական է: Տարվա վերջում այն կլինի 30%: Բայց փաստն ինքնին կարևոր է»,- ասել է Լուկաշենկոն: