Վեդիի միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են
ԻրավունքԱրարատի մարզի Վեդի քաղաքում տեղի ունեցած միջադեպի մասնակիցները եղել են Թուրքիայի քաղաքացիներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը:
«Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ»,-ասաց Թադևոսյանը:
Քննչական կոմիտեն ոստիկանությունից ստացված գործը վարույթ է ընդունել:
Ավելի վաղ մամուլում և սոցցանցերում տարածվել էին լուրեր և տեսանյութ, թե թուրքերը փորձել են խրախճանք կազմակերպել Վեդիում,
վիրավորական արտահայտություններ են հնչեցրել հայերի հասցեին, ինչիցհետո նրանց և բնակիչների միջև միջադեպ է գրանցվել:
ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում միջադեպին անդրադարձել էր նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ նշելով, որ ոստիկանությունը միջադեպի մասին ահազանգ է ստացել, իրականացրել է գործողություններ, իրականացվում է միջադեպի մասնակիցների նույնականացում: