Սկանդալ. ուկրաինացի զինվորականները թույլ չեն տալիս ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներին մուտք գործել ԶԱԷԿ
Աշխարհ
Միջազգային ատոմային էներգետիկայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) առաքելությունը, որն ուղևորվում էր դեպի Զապորոժիեի ատոմակայան (ԶԱԷԿ), խոչընդոտների է հանդիպել Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքում:
Այս մասին հայտնի է դարձել Reuters-ին:
«ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցն արդեն երեք ժամով հետաձգվում է ռազմաճակատի՝ ուկրաինական հատվածում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ առաքելության ներկայացուցչի՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին բանակցություններ է վարում ուկրաինական զինուժի հետ՝ ատոմակայան հասնելու համար:
Չնայած բոլոր դժվարություններին՝ պատվիրակությունը մտադիր է սեպտեմբերի 2-ին հասնել ԶԱԷԿ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն