Շերոն Սթոունը պատմել է, որ իրեն իր երիտասարդ ընկերը լքել է՝ բոտոքսից հրաժարվելու պատճառով
Լուսանկարներ64-ամյա դերասանուհի Շերոն Սթոունը Vogue Arabia-ին տված հարցազրույցում պատմել է, որ իրեն լքել է երիտասարդ սիրելին այն բանից հետո, երբ նա հրաժարվել է բոտոքսից։
Դերասանուհին չի հայտնել իրեն լքած ընկերոջ ինքնությունը։ Սթոունի վերջին հայտնի հարաբերությունները եղել են 26-ամյա ռեփեր RMR-ի հետ: Անցյալ տարվա հունիսին տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ նրանք «մի քանի ամիս հանդիպել են»: Սակայն ընտրյալները հրապարակավ չեն հայտարարել իրենց հարաբերությունների մասին։
Շերոն Սթոունը նախկինում ասել էր, որ 2001 թվականին մեծ ինսուլտ և ուղեղի արյունազեղում տանելուց հետո «գեղեցկության ներարկումներն» իր համար «գեղեցիկ շքեղությունից վերածվել են հսկայական, ցավալի նյարդաբանական անհրաժեշտության»: Նա ավելի քան 300 բոտոքս և ֆիլեր է ներարկել, բայց ավելի ուշ որոշել է հրաժարվել դրանցից՝ հանուն անվտանգության: