Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Գիտելիքի օրը՝ Պլեխանովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղում (լուսանկարներ)

Հասարակություն

Գ.Վ.Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղն այսօր՝ սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրվա առթիվ, հանդիսավոր կերպով իր դռները բացեց առաջին կուրսեցիների և ուսանողների առջև:

Իրենց ողջույնի և բարեմաղթանքի խոսքերով հանդես եկան ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը, տնօրեն Թամարա Վարդանյանը, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական-բանագնաց Մաքսիմ Սելեզնյովը։

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը, դիմելով ուսանողներին, ասաց․

«Հարգելի՛ ուսանողներ, ցանկանում եմ ողջունել ձեզ այս նշանակալից օրվա առթիվ, ուզում եմ իմանաք, որ դուք ընդունվել եք և սովորում եք ՀՀ-ի ամենակրեատիվ, ամենահետաքրքիր, բազմաֆունկցիոնալ բուհում։ Ամենակարևորը ուզում եմ ձեզ մաղթել, որ խիզախ լինեք, ոչնչից չվախենաք կյանքում, եթե որևէ մեկը ասում է, որ կա խնդիր, իմացեք, որ մարդն ինքն է ստեղծում այն, այսինքն՝ դրա լուծումը ևս մարդը պետք է գտնի։

Ամեն օր բազմաթիվ հարթակներից լսում եք, որ կան հարցեր, որոնք անհնար է լուծել․ ուզում եմ վստահեցնել՝ այստեղ ստացած ձեր գիտելիքների շնորհիվ դուք կկարողանաք լուծել ցանկացած հարց, ձեր գիտելիքները կարող եք ռեալիզացնել ցանկացած ոլորտում, որովհետև մենք ունենք պրոֆեսիոնալ թիմ, մեր դասախոսներն ունեն մեծ փորձ, և արդեն իսկ մի քանի հիանալի սերնդի են կրթել։ Հույս ունեմ, որ մեր համալսարանի բոլոր ուսանողները ապագայում կդառնան ակտիվ լոբբիստներ ոչ միայն մեր բարեկամ ժողովուրդների միջև, այլև մեր պետությունների միջև։

Երբեք մի մինիմալիզացրեք ձեր հնարավորությունները, իմացեք, որ դուք ամեն բան կարող եք»,-ասաց Արման Վարդանյանն ու հավելեց, որ բուհն ավարտած ուսանողների հետ կապը չկորցնելու համար հարթակ կստեղծեն, քանի որ կան բազմաթիվ նախագծեր, շատ գաղափարներ բիզնեսի, քաղաքականության, հասարակական, ինչպես նաև՝  հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ոլորտներում։ 

Իր ելույթում Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը կարևորեց գիտելիքի դերն ու սովորելու ցանկությունը՝ նշելով, որ համալսարանի Երևանի մասնաճյուղում ստանալու են այնպիսի ամուր գիտելիքներ, որոնք օգտակար են լինելու ողջ կյանքի ընթացքում։ 

«Ես հույս ունեմ, որ մեր ուսանողները այս օրը կհիշեն ամբողջ կյանքում։ Հարգելի պլեխանովցիներ, ուսանողներ, ծնողներ, հյուրեր, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում խաղաղ երկինք, մաղթում, որպեսզի լավ սովորեք։

Դուք եկել եք մի համալսարան, որը ունի հինավուրց ավանդույթներ։ Պլեխանովի համալսարանը 115 տարեկան է, այն հիմնադրվել է 1907թ․, իսկ մեր մասնաճյուղն այս տարի նշում է 20-րդ տարեդարձը։ 20 տարի Պլեխանովի երևանյան մասնաճյուղը մեր երկրին տալիս է հիանալի շրջանավարտներ, որոնք աշխատում են խոշոր ընկերություններում՝ հատկապես ռուս-հայկական ընկերություններում, որոնք գործունեություն են ծավալում ՀՀ-ում։ Մեծ հույս ունեմ, որ դուք էլ կհամալրեք նրաց շարքերը։ Հիշեք, որ ձեր ամեն օրը, որը անցկացնում եք մեր համալսարանի պատերի ներքո, շանս է՝ ստանալու լավ գիտելիքներ։ Մենք մեր ուսանողների համար բոլոր պայմանները ստեղծում ենք, օգնում ենք աշխատանք գտնելու հարցում, այնպես որ՝ ընթացեք առաջ, մենք ձեզ հետ ենք»,-նշեց նա։

Իր հերթին, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական-բանագնաց Մաքսիմ Սելեզնյովը, ուրախությամբ ողջունելով ուսանողներին, ասաց․

«Հարգելի առաջին կուրսեցիներ, այսօրվանից դուք մասնիկն եք հայտնի և փառահեղ կոլեկտիվի, համալսարանը միայն ուսումնական հաստատություն չէ, այն ինտելեկտուալ միջավայր է, որտեղ ձևավորվում է մարդու աշխարհայացքը, շրջապատը, կյանքի որակը, ապրելակերպը։

Ձեր բախտը իսկապես բերել է, որ դուք սովորում եք ռուսական տնտեսագիտական համալսարանում, այն իր մեջ միաժամանակ ներառում է ռուսական և սովետական բազմադարյա ավանդույթները և դասավանդման իննովացիոն մոտեցումները։

Ես կոչ եմ անում ձեզ չվախենալ ամենաբարդ առաջադրանքներից, քանի որ հենց երիտասարդության տարիներին է, որ ամեն բան կարող եք։ Մաղթում եմ ձեզ վճռականություն, նպատակասլացություն և, իհարկե, բարձր գնահատականներ»,-նշեց նա։

Համալսարանի ուսանողները անմասն չմնացին ելույթներից․ տաղանդաշատ երիտասարդները երգով, երաժշտական ու պարային համարներով դիմավորեցին նոր ուսումնական տարին։ 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված