Որոնք են Ռուսաստանի բարեկամ երկրները. Թուրքիան հնգյակում է, Հայաստանը՝ ոչ. սոցհարցում
Ռուսաստան
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը հրապարակել է նոր հարցման արդյունքները, որոնք նպատակ ունեին պարզելու, թե որոնք են Ռուսաստանի բարեկամ և ոչ բարեկամ երկրները:
Հարցված ռուսաստանցիների 55 % -ը Չինաստանին բարեկամ երկիր է համարում: Երկրորդ տեղում Բելառուսն է՝ 49 % -ով, երրորդը՝ Հնդկաստանը, չորրորդը՝ Թուրքիան, իսկ բարեկամական երկրների հնգյակը եզրափակում է Ղազախստանը:
Հատկանշական է, որ 2014 թվականին Թուրքիան բարեկամ երկիր էր համարում ռուսաստանցիների 1 տոկոսը, մինչդեռ այս տարի այն հասել է 17 տոկոսի:
Ռուսաստանի ոչ բարեկամական երկրների ցանկի առաջին տեղում նշվել է ԱՄՆ-ն, որին հարցվածների մեծ մասը համարում է երկրի գլխավոր թշնամին: Ցուցակի երկրորդ տեղում՝ Ուկրաինան է, երրորդում՝ Մեծ Բրիտանիան, հաջորդիվ՝ Գերմանիա, Լեհաստան, Ֆրանսիա, Լատվիա, Լիտվա Էստոնիա:
Առաջին անգամ ոչ բարեկամ պետությունների ցանկում հայտնվել են Ֆինլանդիան, Բուլղարիան և Չեխիան:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)