ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը վերջապես ժամանեց ԶԱԷԿ. տարածքում կրակոցներ չեն լսվում
ԱշխարհԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) առաքելությունը ժամանել է Էներգոդարում գտնվող Զապորոժիեի ատոմակայան (ԶԱԷԿ), հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ միջազգային փորձագետների խմբին ուղեկցող շարասյունը կազմված է 9 ավտոմեքենայից, որոնց վրա գրված է «ՄԱԿ», ինչպես նաև մի քանի այլ մեքենաներից:
Իրավիճակը ԱԷԿ-ի տարածքում հանդարտ է, կրակոցներ չեն լսվում:
Հիշեցնենք, որ այսօր ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը մի քանի ժամ մնացել էր ատոմակայանի՝ ուկրաինական հատվածում. կառույցի տնօրեն Ռաֆայել Գրոսին բանակցություններ է վարել ուկրաինացի զինվորականների հետ, ինչից հետո միայն հաջողվել է նրանց ԶԱԷԿ մուտքի թույլտվություն ստանալ: