Բորելը ողջունել է Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը և կարևորել խաղաղության պայմանագրի կնքումը
Արտաքին Քաղաքական
Կարևոր է շարունակել աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի առաջընթացի ուղղությամբ:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այս մասին Twitter-ի իր էջում գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Ողջունում եմ ԵԽ նախագահ Շառկ Միշելի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև անցկացված չորրորդ հանդիպումը: Կարևոր է շարունակել աշխատել խաղաղության պայմանագրի առաջընթացի ուղղությամբ, ջանքեր գործադրել հումանիտար և համակարգող ոլորտներում: ԵՄ-ն շարունակում է աջակցել խաղաղասիրական, անվտանգ ու բարգավաճող Հարավային Կովկասին», -գրել է եվրոպացի պաշտոնյան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)