Յուշչենկոն պատմել է, թե ինչ են խնդրել եվրոպացի առաջնորդները Զելենսկուն
ԱշխարհԵՄ երկրների ղեկավարները անհաջող փորձել են համոզել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ երկրում ստեղծված իրավիճակը լուծել դիվանագիտական ճանապարհով:
Այս մասին «Ուկրաինսկայա Պրավդա»-ին տված հարցազրույցում ասել է երկրի նախկին ղեկավար Վիկտոր Յուշչենկոն։
«Եվրոպայից, անուններ չեմ նշի, բայց խմբերով Կիև ժամանեցին նախագահներ ու վարչապետներ՝ նախագահ Զելենսկուն մեկ ուղերձ հղելու նպատակով. «Նստի՛ր սեղանի շուրջ (բանակցությունների մասին է խոսքը-խմբ.), հետո կհասկանանք ինչն ինչոց է»,-ասել է Յուշչենկոն:
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախկին նախագահը բացառել է այն հավանականությունը, որ Կիևը կհամաձայնի իրավիճակի դիվանագիտական լուծմանը: