Տաջիկստանում 5 ռուսական դպրոց է բացվել. Պուտինը շնորհավորել է Գիտելիքի օրվա առթիվ
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին շնորհավորել է դպրոցականներին նոր ուսումնական տարվա առթիվ, գրում է «Իզվեստիա»-ն:
«Խոսքս կսկսեմ բոլորիդ նոր ուսումնական տարվա առթիվ շնորհավորանքով: Բարի ավանդույթի համաձայն, մեզ մոտ՝ Ռուսաստանում և Տաջիկստանում սեպտեմբերի 1-ը համարվում է գիտելիքի Օր, այն տոն է»,-այդ մասին ՌԴ նախագահն ասել է Տաջիկստանում ռուսաց լեզվի 5 դպրոցների բացման արարողության ժամանակ:
Նրա խոսքով, այս մասշտաբային համատեղ ծրագրի իրականացման շուրջ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են դեռևս 2019 թվականին:
Տաջիկստանի հինգ քաղաքներում կառուցվել են ժամանակակից կրթական հաստատություններ, որոնք կընդունեն գրեթե 5000 երեխայի, ընդգծել է Պուտինը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)