Զելենսկին և Իսրայելի վարչապետն առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդն առաջին հեռախոսազրույցն են անցկացրել:
Այդ մասին Զելենսկին հայտնել է թվիթերյան իր էջում կատարված գրառմամբ:
«Կայացել է իմ առաջին հեռախոսազրույցը Իսրայելի վարչապետ Յաիր Լապիտի հետ: Կարծում եմ, որ այդ երկիրը կմիանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և առարկայական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային՝ ՌԴ-ի դեմ պայքարում», -ասված է Ուկրաինայի նախագահի գրառման մեջ: