Ուկրաինայի տարածքում հակառուսական անկլավ է ստեղծվում, որը սպառնում է հենց Ռուսաստանին. Պուտին
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կալինինգրադում «Զրույց կարևորի մասին» բաց դասի ժամանակ ասել է, որ Ուկրաինայի իշխանություններն իրենք են նախաձեռնել հակամարտությունը իրենց հայրենակիցների հետ, և Ռուսաստանի ու նրա զինվորների խնդիրն է դադարեցնել այն։ Պետության ղեկավարին մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«2014 թվականի պետական հեղաշրջումից հետո Ղրիմի զգալի հատվածի, Դոնեցկի, Լուգանսկի բնակիչները չցանկացան ճանաչել հեղաշրջումը։ Սա մանկական թեմա չէ, բայց բավական հասկանալի է։ Իրենք իրականում պատերազմ են սկսել իրենց դեմ և ութ տարի շարունակել: Մեր խնդիրը, մեր զինվորների, Դոնբասի միլիցիայի առաքելությունն է դադարեցնել այս պատերազմը, պաշտպանել մարդկանց»,- ասել է ՌԴ նախագահը։
«Իհարկե, պաշտպանել հենց Ռուսաստանը, քանի որ այսօրվա Ուկրաինայի տարածքում նրանք սկսեցին ստեղծել հակառուսական անկլավ, որը սպառնում է մեր երկրին, ուստի մեր տղաները, ովքեր կռվում են, պաշտպանում են Դոնբասի բնակիչներին և հենց Ռուսաստանը»,- ասել է Պուտինը։