«Այդպես կարելի է պայթել չարությունից և լպիրշությունից». Պուգաչովան պատասխանել է Սոլովյովի մեղադրանքներին
ԱյլԵրգչուհի Ալլա Պուգաչովան պատասխանել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի մեղադրանքներին։ Երգչուհին սոցիալական ցանցերում մեկնաբանել է լրագրողի պահվածքը.
«Ցավում եմ Վոլոդյայի համար։ Այդպես, ի վերջո, կարելի է պայթել չարությունից և լպիրշությունից», - գրել է արտիստը:
Ավելի վաղ Սոլովյովին զայրացրել էր Պուգաչովայի` Ռուսաստան վերադարձը։ «Եթե մարդը ժամանակին մեծ է եղել, ապա նրա մեծությունը հաստատվում է պատմության ամենակարևոր պահերին լռությամբ: Վերադարձե՞լ է երեխաներին դպրոց ուղարկելու։ Եվ չի՞ նկատել, թե ինչ էր խոսում ամուսինը, և ոչ մի բառ չի՞ ասել: Ինչո՞ւ եք եկել։ Փողերն են վերջացե՞լ»: - ասել է հեռուստահաղորդավարը։