Տղամարդն անսպասելիորեն հանդիպել է իր նմանակին լողավազանում
ԱՄՆ-ի Լաս Վեգասում տղամարդը որոշել է լողալ հյուրանոցի լողավազանում և անսպասելիորեն հանդիպել է մոտակայքում լողացող իր նմանակին, հայտնում է Metro-ն։
Շոն Դուգլաս Մաքարդլը պատմել է, որ նկատել է մի խումբ անծանոթների, որոնք մատնացույց էին անում իրեն և ծիծաղում, երբ ինքը լողում էր: Տղամարդը շփոթվել է և անմիջապես չի հասկացել, թե ինչ է պատահել։ Շուրջը նայելով՝ նա տեսել է, որ իր ընկերներն էլ իրենց ճիշտ նույն կերպ էին պահում՝ նայելով մեկ այլ լողացողի և ծիծաղում։
Մաքարդլը խոստովանել է, որ կորցրել է խոսելու ունակությունը, երբ տեսել է, թե ով է այդքան զվարճացրել իր ընկերներին։ Տղամարդը պատահաբար գտել է իր նմանակին` ճիշտ նույն գլխարկով։ «Երբ տեսա նրան, անմիջապես մտածեցի. «Անիծյալ, այս տղան նման է նրան, ում ես տեսնում եմ հայելու մեջ»: Եվ հետո մտածեցի, որ նա ինձնից ավելի լավ տեսք ունի»,- խոստովանել է Մաքարդլը:
Տղամարդն իր նմանակի հետ լուսանկար է կցել Reddit-ի հրապարակման մեջ։ Գրառումը ստացել է ավելի քան 2000 մեկնաբանություն: «Բավական խենթ զուգադիպություն է, որ նրանք երկուսն էլ ոչ միայն ակնոց են կրում, այլև ընտրել են նույն շրջանակն ու գույնը: Եվ բացի այդ, այդ օրը նրանք երկուսն էլ որոշել են սպիտակ գլխարկներ կրել»,- գրել է օգտատերերից մեկը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան