Ռուս կինն ինքնասպանություն է գործել միջուկային պատերազմից վախենալու պատճառով
ԱշխարհՄոսկվայի բնակիչն ինքնասպանություն է գործել միջուկային պատերազմից վախենալու պատճառով, հայտնում է Baza-ն:
37-ամյա Օքսանայի մարմինը հայտնաբերել է նրա հարազատն այն բանից հետո, երբ նա երկար ժամանակ կապի մեջ չի եղել։ Կինը կախվել է միջնահարկից։ Հարազատների խոսքով՝ վերջերս նա տառապում էր դեպրեսիայից։ Բնակարանում հայտնաբերվել է գրություն, որտեղ Օքսանան գրել է, որ չի ցանկանում մահանալ պատերազմում։
«Ես չեմ ուզում մեռնել միջուկային պատերազմում: Ավելի լավ է ես, քան մայրիկը: Շատ եմ սիրում մայրիկիս։ Գնում եմ պապիկիս մոտ»,- գրել է նա։