«Շուտով ձեզ կներկայացնեմ նաև «Изгнанная»-ի 3-րդ մասը». Լիլիթ Հովհաննիսյան
ԺամանցԵրգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում և հայտնել, որ շուտով կներկայացնի իր` «Изгнанная» երգի 3-րդ մասը:
«Ինչպես արդեն նշել եմ, «Изгнанная»-ի բոլոր մասերը նկարահանված են։ Շուտով ձեզ կներկայացնեմ նաև 3-րդ մասը, բայց մինչ այդ շատ կցանկանայի իմանալ ձեր կարծիքը։
Պատկերացրու՝ թյուրիմացության պատճառով բաժանվել ես սիրելիիցդ, ով տարիներ անց, իմանալով ճշմարտությունը, վերադառնում է քեզ մոտ, բայց արդեն ունի ընտանիք։ Ինչպե՞ս կվարվեիր»,- գրել է երգչուհին։