Դաղստանում փոխհրաձգության ժամանակ 3 գրոհային և 1 զինծառայող է սպանվել
Ռուսաստան
Դաղստանի Խասավյուրտյան շրջանում տեղի ունեցած հատուկ գործողության ժամանակ 3 գրոհային և 1 զինծառայող է սպանվել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ–ները՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում իրենց աղբյուրներին։
«Էնդիրեյ գյուղի մոտակայքում գտնվող անտառում շաբաթ երեկոյան հայտնաբերվել է գրոհայինների մի խումբ։ Ուժային կառույցների ներկայացուցիչները փոխհրաձգություն են սկսել նրանց հետ։ Նախնական տվյալներով՝ ոչնչացվել է 3 գրոհային, սպանվել 1 զինծառայող։ Իրավիճակը ճշտվում է»,– Ռիա Նովոստիին հայտնել է վերոհիշյալ աղբյուրներից մեկը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)