Տեղի է ունեցել Մարինա Գոլուբի հոգեհանգիստը
Ռուսաստան
Նախօրեին՝ Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում տեղի է ունեցել սահմրկեցուցիչ ՃՏՊ-ի զոհ դարձած 54-ամյա դերասանուհի և հաղորդավարուհի Մարինա Գոլուբի հոգեհանգիստը, տեղեկացնում է newsru.com-ը։ Պատարագն անցկացվել է «Վոսկրեսենյե Սլովուշյե» վանքում, իսկ աճյունն ամփոփվել է ՑԿԲ-ի ծիսակատարությունների դահլիճում։ Վաղամեռիկ արտիստուհու հուղարկավորության արարողությունը կկայանա հոկտեմբերի 18-ին՝ Տրոեկուրովսկի գերեզմանատանը։
Հիշեցնենք, որ ողբերգական ՃՏՊ-ն տեղի է ունեցել երեք օր առաջ Մոսկվայում։ Իրար են բախվել չորս ավտոմեքենա։ Այդ թվում նաև՝ Hyundai Getz ավտոմեքենան, որտեղ այդ պահին գտնվել է հայտնի դերասանուհի և հաղորդավարուհի։ Վերջինս, ինչպես նաև մեքենայի վարորդը տեղում մահացել են, իսկ Cadillac-ի վարորդը, ում մեղքով և տեղի էր ունեցել վթարը՝ լքել էր դեպքի վայրը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)