Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները Փաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասին Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում 

Ծերանոցների և մանկատների հաշվին գերշահույթներ են ստանում

Տնտեսություն

ՀՀ մանկատներին և ծերանոցներին սնունդ մատակարարող ընկերությունները, միմյանց հետ համաձայնության գալով, վատնել են պետական բյուջեի միջոցները: Տվյալ չարաշահումներն արձանագրվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) պետական գնումների շրջանակում կատարված հերթական ուսումնասիրությունների արդյունքում: Հանձնաժողովը կատարել է լայնածավալ աշխատանք՝ մանկատների և ծերանոցների կողմից՝ սննդամթերքի և տնտեսական ապրանքների ձեռքբերման գործընթացի ուսումնասիրության նպատակով:

Ընդհանուր առմամբ հանրապետության տարածքում գործող 18 հաստատությունների կողմից վերոնշյալ ապրանքների գնման նպատակով հայտարարվել է շուրջ 100 մրցույթ։ Մրցութային փաթեթների ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնց մեծ մասը թեև վերաբերում են գնումների գործընթացին, սակայն կարող են իրենց ուղղակի ազդեցությունն ունենալ մրցակցային իրավիճակի վրա՝ ստեղծելով անբարենպաստ միջավայր այն տնտեսվարողների համար, որոնք զրկվել են մրցույթներին մասնակցելու և միգուցե ավելի բարեխիղճ աշխատելու հնարավորությունից:

Ըստ ՏՄՊՊՀ դիտարկումների, մրցույթներին մասնակցող որոշ ընկերություններ աշխատել են միմյանց հետ փոխկապակցված: Օրինակ, առկա են դեպեր, երբ 2 տարբեր ընկերություններ մասնակցելով մանկատան կամ ծերանոցի կողմից հայտարարված մրցույթին, ներկայացրել են գրեթե միևնույն փաթեթները՝ նույն գնային առաջարկով, տառասխալներով և անգամ նույն կոնտակտային տվյալներով ու տնօրենի ստորագրությամբ:

Նման ընկերություններից յուրաքանչյուրը հաջորդաբար հաղթող է ճանաչվել մրցույթներից առնվազն մեկում, ինչը փաստում է ներքին համաձայնության մասին: Արձանագրվել են նաև այնպիսի դեպքեր, երբ նույն ընկերությունը մի մրցույթում հաղթել է և կարտոֆիլը մատակարարել 300 դրամով, իսկ հենց նույն ընթացքում տեղի ունեցած մեկ այլ մրցույթում պարտվել է՝ նույն կարտոֆիլի համար առաջարկելով 70%-ով ավելի բարձր գին՝ 500 դրամ: Արդյունքում վերջին մրցույթում հաղթող է ճանաչվել այդ ընկերության հետ փոխկապակցված մեկ այլ ընկերություն՝ կարտոֆիլը մատակարարելով իր համար բավական շահավետ՝ 320 դրամ արժեքով:

Տվյալ սննդամթերքի կամ տնտեսական ապրանքի ձեռքբերման գները դիտարկելիս Հանձնաժողովը համեմատական է անցկացրել բացառապես տվյալ ժամանակահատվածի գների հետ, ընդ որում հիմք են ընդունվել շուկայում առկա առավելագույն գները։ Արդյունքում պարզվել է, որ բոլոր մրցույթներում ձեռք բերված ապրանքների արժեքները հիմնականում էապես բարձր են իրական գներից: Օրինակ, սննդամթերքի ձեռքբերման մրցույթներից մեկում հաղթող ընկերությունը բազուկը մատակարարել է 300 դրամով, մինչդեռ նույն ժամանակահատվածում շուկայում բազուկի գինը եղել է առավելագույնը 100 դրամ: Նման օրինակները բազմաթիվ են, որոշ ապրանքներ ձեռք են բերվել շուկայականից մինչև անգամ 200%-ով բարձր արժեքով:

Ձեռքբերման փաստաթղթերից պարզ չէ, թե հատկապես ինչ տեսակի սնունդ կամ տնտեսական ապրանք է գնվել: Օրինակ, նշված է, որ գնվել է ձեթ, կամ կաթնամթերք, սակայն նշված սննդամթերքների տեսականին թե գնային և թե որակական առումով շուկայում խիստ բազմազան է:

ՏՄՊՊՀ-ի նախնական ուսումնասիրության արդյունքներով պարզ է դառնում, որ մի քանի մատակարար ընկերություններ պետգնումների շրջանակում նախապես միմյանց հետ համաձայեցրել են, թե տվյալ մրցույթում ինչ գին պետք է առաջարկեն: Ըստ էության շուկան բաժանելով միմյանց միջև՝ նրանք հաջորդաբար հաղթելով են տարբեր մրցույթներում։

Մատակարար ընկերությունների և սոցհաստատությունների նման վարքագծի հետևանքով սամանափակվել է մրցակցությունը, ապրանքները մատակարարվել են դրանց շուկայական գներից բարձր գներով և արդյունքում տեղի է ունեցել պետական բյուջեից հատկացվող միջոցների ոչ արդյունավետ օգտագործում:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջ
Ամենադիտված