Տեղաբաշխվել են 1 մլրդ 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր
Տնտեսություն
Այսօր` հոկտեմբերի 15-ին, տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39157134 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 660 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 660 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1,396,080,487 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.8158% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը' 9.9195%:
Աճուրդին մասնակցել են 6 դիլեր:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի