Կիրկորովն առաջին անգամ համաձայնել է նկարահանվել գովազդում (տեսանյութ)
Ռուսաստան
Ֆիլիպ Կիրկորովն առաջին անգամ նկարահանվել է գովազդում:
Երգիչը որոշել է նկարահանվել «Евросеть» ընկերության բջջային հեռախոսների սրահի գովազդային հոլովակում: Գովազդի նախապատրաստական աշխատանքների հոլովակը Ֆիլիպը տեղադրել է Twitter-ի իր էջում:
«Իմ կյանքում գովազդում նկարահանվելու շատ առաջարկներ են եղել, բայց դրանցից ոչ մեկը չէր ստացվում տարբեր պատճառներով: Իսկ այստեղ ամեն ինչ շատ համահունչ ու արագ ստացվեց՝ մի քանի օրվա ընթացքում»,-հոլովակի մասին գրել է Կիրկորովը:
Ըստ հոլովակի սյուժեի՝ գովազդվում է LG ապրանքանիշի սմարթֆոնը. երգիչը գնում է սրահ՝ բջջային հեռախոս ընտրելու համար, գրում է lenta.ru-ն:
Գովազդը պարունակում է Տիմատիին ուղղված Կիրկորովի պատասխանը, որի հետ Ֆիլիպն ամռանը տարաձայնություն էր ունեցել սոցկայքում:
Նշենք, որ «Евросеть» ընկերությունն իր գովազդների նկարահանման համար հաճախ հրավիրում է աստղերի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)