Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները Փաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասին Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում 

ՀՀ փոխվարչապետը ծանոթացել է Գեղարքունիքում իրականացվող աշխատանքներին

Տնտեսություն

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր` հոկտեմբերի 16-ին, Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Ձորագյուղ և Մարտունի համայնքներում ծանոթացել է ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգնման աշխատանքներին, որոնք իրականացվում են Համաշխարհային բանկի «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով:

Փոխվարչապետին զեկուցվել է, որ Ձորագյուղում նախատեսվում է վերականգնել 3 կմ ներտնտեսային ցանց, որից 2 կմ-ի աշխատանքներն արդեն ավարտվել են: Մարտունիում 6,2 կմ երկարությամբ ջրանցքի 4,2 կմ հատվածն է արդեն վերականգնված: Հաշվի առնելով մարզի խիստ եղանակային պայմանները` փոխվարչապետը պատասխանատուներին հորդորել է աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի դրանք ավարտելու հետ կապված դժվարություններ չառաջանան: Նրանք վստահեցրել են, որ նախատեսված աշխատանքները մինչև նոյեմբեր ավարտին կհասցվեն, և հաջորդ ոռոգման շրջանին համայնքները հնարավորություն կունենան արդյունավետ ոռոգում իրականացնել:

Ձորագյուղ համայնքում փոխվարչապետը ծանոթացել է նաև մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին, որի համար մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ և երրորդ ծրագրերով հատկացվել է ընդհանուր առմամբ շուրջ 46 մլն դրամ: Աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն մոտ մեկ ամսից: Առաջնահերթ խնդիրների երկրորդ և երրորդ ծրագրերով Մարտունի քաղաքում ավարտվել է Մյասնիկյան փողոցի ասֆալտապատումը. կատարված աշխատանքներին Ա. Գևորգյանը ծանոթացել է տեղում:

Այցի ավարտին փոխվարչապետը Գեղարքունիքի մարզպետարանում խոհրդակցություն անցկացրեց, որի օրակարգում համայնքներում սեփական եկամուտների հավաքագրմանը, մարզում իրականացվող ծրագրերին վերաբերող և ընթացիկ այլ հարցեր էին: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մի շարք համայնքների ղեկավարներ, մարզպետարանի պատասխանատուներ:

2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 3 մլրդ 163 մլն դրամի դիմաց կազմել են 2 մլրդ 796 մլն դրամ, կատարողականը 88.4.% է: Սեփական եկամուտների (հինգ հարկատեսակների գծով) հավաքագրման մասով ցածր կատարողական է արձանագրվել մարզի համայնքների մոտ մեկ երրորդում:

Կատարողականի ցածր ցուցանիշներ արձանագրած համայնքների ղեկավարներին փոխվարչապետը հորդորել է հետևողական աշխատանքներ իրականացնել առաջիկա ամիսներին իրավիճակը շտկելու համար: Նա անթույլատրելի համարեց համայնքներում ոչ արդյունավետ վարչարարության իրականացումը` ևս մեկ անգամ ուշադրությունը հրավիրելով այն փաստին, որ այդ գումարներն ուղղվում են համայնքային բյուջե, նպաստում տեղերում ծրագրերի իրականացմանը:

Փոխվարչապետը հորդորել է հարկային կարգապահությունը դարձնել գործելաոճ` նշելով, որ դա կարևորվում է նաև պետության կողմից համայնքներում ծրագրերի իրականացման տեսանկյունից:

Խորհդակցությանը քննարկվել են մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրի ընթացքին և չորրորդի մեկնարկին առնչվող հարցեր: Երրորդ ծրագրով մարզում իրականացված աշխատանքների ֆիզիկական ծավալը կազմում է շուրջ 80 տոկոս: Զեկուցվել է, որ աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետներում:

Չորրորդ ծրագրով մարզին հատկացված 1,1 մլրդ դրամը կուղղվի մարզի համայնքներում դպրոցների և մանկապարտեզների, մշակույթի տների ու համայնքային կենտրոնների, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգմանը, խմելու ջրագծերի կառուցմանը:

Քննարկվել են նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի, մասնավորապես` հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի ընթացքին, ինչպես նաև առաջին վերարտադրության ցորենի սերմացուի հավաքագրման գործընթացին առնչվող հարցեր: Փոխվարչապետը կարևորել է ստանձնած պարտավորությունների ժամանակին կատարումը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջ
Ամենադիտված