Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները Փաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասին Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում 

1756 ընտանիքի բնակարանամուտը Գյումրիում

Տնտեսություն

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 15-ին «Աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի» 2-րդ փուլի շրջանակներում շահագործման հանձնվեց Գյումրիի «Մուշ-2» և «Անի» թաղամասերը:

Հանդիսավոր արարողության ժամանակ, շնորհավորելով գյումրեցիներին քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը նշեց. «Այսօր շատերիս համար բացառիկ օր է, այսօր 1756 գյումրեցի ընտանիք բնակարանամուտ է տոնում: Այսօր 1756 ընտանիք իր սեփական հարկի տակ է հավաքելու ընտանիքի բոլոր անդամներին ու հանգիստ խղճով բաժակ բարձրացնելու այս սպասված իրադարձության առթիվ»: Ապա զեկուցելով արված աշխատանքների մասին՝ նախարար Սամվել Թադևոսյանը տեղեկացրեց. «Պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագիրը լինելով հանրապետության նախագահի նախընտրական խոստումներից մեկը, մշտապես եղել է նրա ամենօրյա հոգածության առարկա, շնորհիվ որի այսօր շահագործման է հանձնվում մի հսկայածավալ թաղամաս, որը մեր պետության քաղաքաշինական գործունեությունում աննախադեպ է բնակարանային շինարարության տեսակետից»:

Պարոն Թադևոսյանը տեղեկացրեց նաև, որ «Մուշ 2» եւ «Անի» թաղամասերում շահագործման է հանձնվում 1756 բնակարանով 38 բազմաբնակարան շենք՝ 640 հատ մեկ, 528 հատ երկու, 464 հատ երեք եւ 124 հատ չորս սենյականոց բնակարաններով: Բնակարանները բաշխվել են 6 վիճակահանությունների ընթացքում, որոնց շահառուներն անձամբ են մասնակցել ու իրենց ձեռքով հանել սեփական տան հասցեն: Նշյալ թաղամասերի շինարարության այս փուլը սկսվել է 2010 թվականին, այս ընթացքում կատարվել է 23.47 հա մակերեսով կառուցապատում: Մոտ 160 հազար քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքերը կառուցված են առնվազն 9 բալ սեյսմակայունության համար: Իրականացվել է 70 հազար քառ. մետր ասֆալտապատման, 63 հազար քառ. մետր կանաչապատման աշխատանքներ: Անցկացվել է 29300 գծամետր արտաքին եւ ներքին կոյուղի, 47700 գծամետր արտաքին եւ ներքին ջրագիծ, 6 կմ երկարություն ունեցող արտաքին ոռոգման գիծ եւ 1.5 կմ ներքին ոռոգման ցանց:

Թաղամասերը շահագործման են հանձնվում համապատասխան ենթակառուցվածքներով՝ ջրամատակարաման-ջրահեռացման, գազաֆիկացման, էլեկտրամատակարարման, փողոցային լուսավորության համակարգերով ու ասֆալտապատ ճանապարհներով, իսկ բնակարանները՝ ներքին հարդարմամբ: Այս փուլում բնակիչներին հնարավորույթուն է տրվել անձամբ ընտրելու ներքին հարդարման նյութերի գույները: Բնակարանները կահավորվել են գազօջախներով, լվացարաններով, սանիտարական տեխնիկայով, տեղադրվել են ջեռուցման համակարգեր: Կառուցապատումն իրականացնում է «Գլենդել հիլզ» ընկերությունը:

2008 թվականին սկիզբ առած՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված շուրջ 85 մլրդ դրամ արժողությամբ պետական աջակցության ծրագրի շրջանակներում շահառու ճանաչված 3714 ընտանիքների բնակարանային խնդիրները լուծվել են կառուցված բնակարանների/բնակելի տների հատկացմամբ և ֆինանսական աջակցության տրամադրմամբ:

Դրա հետ մեկտեղ, ներկայում շինարարության ընթացքում գտնվող 743 և լրացուցիչ սկսվող 608 բնակարանների/բնակելի տների շինարարական աշխատանքների ավարտման արդյունքներով իրենց լուծումը կստանան ևս 1351 ընտանիքների բնակարանային խնդիրները:
Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերում 1-սենյականոց բնակելի տուն ստանալու համար սահմանված կարգով հաշվառված մոտ 400 ընտանիքների կտրամադրվի ֆինանսական աջակցություն: Արդյունքում, ծրագրի շրջանակներում կլուծվեն շահառու ճանաչված շուրջ 5500 ընտանիքների բնակարանային խնդիրները:

Աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագրի 2-րդ փուլով Գյումրիի «Մուշ-2» և «Անի» թաղամասերում շինարարությունն սկսվել է 2010 թվականին:

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց նաև «Մուշ-2» թաղամասի նորակառույց դպրոցի բացման արարողությանը: 1080 աշակերտի համար նախատեսված և 12-ամյա կրթակարգին համապատասխանող դպրոցը միավորում է արդեն բնակեցված «Մուշ-2» և այսօր հանձնվող «Մուշ 2-2» թաղամասերը: Դպրոցը բաղկացած է չորս մասնաշենքից, որտեղ տեղակայված են 1-4-րդ և 5-12–րդ դասարանների համար նախատեսված դասասենյակները: 8700 քմ ընդհանուր մակերեսով 2-3 հարկանի դպրոցի կառուցապատման համար հատկացվել է 3.2 հա տարածք: Դպրոցի շինարարության վրա ծախսվել է շուրջ 2 մլրդ դրամ:

Նախագահը քաղաքաշինության նախարարի, Շիրակի մարզպետի, Գյումրու քաղաքապետի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ նորակառույց «Մուշ-2» և «Անի» թաղամասերում շրջայցի ընթացքում այցելեց մի շարք բնակարաններ, շնորհավորեց տոնական սեղանների շուրջ բնակարանամուտը նշող ընտանքիներին:

Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը հանրապետության ղեկավարին ներկայացրեց նաև շենքերի «Մուշ -2» թաղամասի գլխավոր հատակագիծը ու զեկուցեց շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Քննարկմանը ներկա «Գլենդել Հիլզ» ընկերությունը պարտավորվածություն ստանձնեց իր միջոցներով «Մուշ-2» թաղամասում կառուցել մանկապարտեզ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջ
Ամենադիտված