Մերժվեց տեսա և լուսանկարահանումն արգելելու միջնորդությունը
Իրավունք
Մեղադրյալ Գարիկ Մարգարյանի փաստաբանը ներկայացրեց միջնորդություն իր պաշտպանյալի լուսանկարումը և տեսանկարահանումն արգելելու համար՝ հղում կատարվելով մեղադրյալի անմեղության կանխավարկածին։
Մեղադրող կողմը՝ դատախազ Արթուր Դավթյանը, առարկեց միջնորդության դեմ՝ նշելով որ դատարանը չի կարող գնահատականներ տալ և խոչնդոտել լրատվամիջոցների աշխատանքին։ Նա նշեց նաև, որ դրանով կխախտվի գործի հրապարակայնության սկզբունքը։
Տուժող կողմի փաստաբաններ Վահե Գրիգորյանը և Լուսինե Հակոբյանը նշեցին, որ գոյություն ունի խոսքի ազատության իրավունք, այդ թվում՝ մամուլը ունի տեղեկատվություն տալու, իսկ հանրությունը ստանալու իրավունք, ինչը տարածվում է նաև դատական նիստերի լուսաբանման վրա, մանավանդ՝ նման հնչեղություն ստացած գործերի պարագայում։
Տուժող կողմի փատաբանները, անդրադառնալով նաև պաշտպանվող կողմի միջնորդության այն հիմնավորմանը, թե լուսանկարումն ու տեսանկարահանումը արգելելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև լրատվամիջոցների կողմից մեղադրյալների անմեղության կանխավարկածը չպահելու և նրանց որպես հանցագործներ ներկայացնելու հետ, նշեցին, որ տվյալ պարագայում կարելի է լրատվամիջոցներին ներկայացնել զրպարտության հայց, ոչ թե արգելել նկարահանումը։
Դատավոր Դավիթ Հարությունյանը մերժեց միջնորդությունը՝ ելնելով դատաքննության հրապարակայնության սկզբունքից։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ