Միջնորդություններ «Հարսնաքարի» գործով
Իրավունք
Պաշտպանյալ կողմի փաստաբանները տուժող կողմի փաստաբանների կողմից ներկայացված միջնորդությունների վերաբերյալ հայտնեցին իրենց դիրքորոշումը։ Դրանք հիմնականում համընկնում էին մեղադրող կողմի՝ դատախազ Արթուր Դավթյանի դիրքորոշմանը՝ համարելով դրանք ոչ պատշաճ միջնորդություններ։ Նրանք նշեցին, որ միջնորդությունները հիմնականում հռչակագրային բնույթի են, չունեն գործով նոր ապացույցներ ձեռք բերելու նպատակ և անհասկանալի է, թե ով է այդ միջնորդությունների սպառողը։
Նշվեց նաև, որ միջնորդությունում տրվել են սուբյեկտիվ գնահատականներ վարույթն իրականացնող մարմինների վերաբերյալ։ Պաշտպանվող կողմը նշեց, որ միանում է տուժող կողմի միջնորդություններից մեկին, այն է՝ իրականացնել տուժողների և մեղադրյալների հագուստների կենսաբանական-մասնիկաբանական փորձաքննություն։
Տուժող կողմը նշեց, որ իրենք պնդում են իրենց ներկայացրած միջնորդությունները՝ ներկայացնելով պարզաբանումներ միջնորդությունների ներկայացման պատճառ հանդիսացող հանգամանքների վերաբերյալ։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում