Հարսնաքարի գործով տուժողների փաստաբանները պնդում են իրենց միջնորդությունները
Իրավունք
Տուժող կողմի փաստաբան Տիգրան Եգորյանը ներկայացրեց պարզաբանումներ միջնորդությունների վերաբերյալ։ Մանավորապես անդրադառնալով համակարգիչների հիշողության կրիչների փորձաքննության և կենսաբանական փորձաքննության միջնորդություններին՝ նա նշեց, որ դրանով հնարավոր է պարզվի, որ մեղադրյալները «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ չեն, իսկ այդ դեպքում առաջ է գալիս կասկած այն մասին, որ նրանք ոչ միայն գործել են համակարգված, այլև նույնիսկ հրահանգավորվել են մեկ կենտրոնից:
Դատավորի այն պնդմանը, թե մեկ այլ գործով նշանակվել են փորձաքննություններ, Տիգրան Եգորյանը պատասխանեց, որ եթե իսկապես նշանակվել են, ապա դրանց արդյունքները պետք է կցվեն այս գործին։ Տիգրան Եգորյանը ևս մեկ անգամ պնդեց իրենց ներկայացրած միջնորդությունները։
Դատարանը հեռացավ միջնորդությունները քննարկելու։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ