Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ
Տնտեսություն
Այսօր` հոկտեմբերի 17-ին, տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN3621A138 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 750,000,000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 1,018,908,000 դրամ, հետգնված ծավալը` 750,000,000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 813,560,537 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 10.1112% է:
Հետգնմանը մասնակցել է 4 գործակալ:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի