Հարսնաքարի գործով դատական նիստը հետաձգվեց
Իրավունք
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող «Հարսնաքարի» գործով 5-րդ դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 22-ին: Դատավոր Դավիթ Հարությունյանը որոշեց տուժողների փաստաբանների կողմից ներկայացված միջնորդության քննարկումը հետաձգել մինչև հաջորդ դատական նիստ:
Հիշեցնենք, որ այս դատական նիստի ընթացքում դատարանը մերժեց պաշտպանվող կողմի ներկայացուցիչների միջնորդությունը՝ մեղադրյալներին տեսա և լուսանկարահանելը արգելելու մասին, ինչպես նաև դատավարության մեղադրող և պաշտպանվող կողմերն իրենց դիրքորոշումները ներկայացրեցին տուժող կողմի ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ