Սփյուռքի նախարարը հորդորեց ներդրումներ կատարել հայրենիքում
Սփյուռք
ՀՀ սփյուռքի նախարարություն էին այցելել Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի անդամները
Հանդիպման ժամանակ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տարբեր երկրներից ժամանած հյուրերին ծանոթացրեց ՀՀ սփյուռքի նախարարության հատկապես վերջին տարվա ձեռբերումները, ներկայացրեց նախարարության գործունեության հիմնական ուղղությունները: Այնուհետև հյուրերի համար կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով նկարահանված «Սփյուռքի դերը Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերման և կայացման գործում» ֆիլմի ցուցադրություն:
Ֆիլմի ցուցադրության ավարտին հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին՝ մասնավորապես սփյուռքում առկա հայապահպանության խնդրի, հայկական մշակույթի տարածման ու հանրահռչակման, երիտասարդության շրջանում Հայաստանի ճանաչողության և այլ հարցերի շուրջ: ՀՀ սփյուռքի նախարարը հորդորեց ներկաներին ճանաչել հայկական իրականությունը, մասնակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը, ներդրումներ կատարել հայրենիքում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան